Առողջապահության լրատու 3.2010
Աշխարհն առողջ տեսնելու նրա երազանքը
Տարեցտարի ավելացող մահաբեր ու համաճարակային հիվանդությունների, հասարակական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական վայրիվերումների, բնական ու տեխնածին աղետների դարաշրջանում կա՞ առավել հզոր պաշտպանող ուժ, քան հայ կինը, մայրը, քույրը:
Ասենք, բոլոր ազգերին էլ պահողը կինն է, բայց մեր պարագայում` առավել ևս: Ու որքան էլ միջազգային լինի «կանանց միամսյակն» սկզբնավորող մարտ խենթ ամսվա 8-րդ, ինչ-որ տեղ սովորական գարնանային օրը հայ կինը հերթական անգամ պետք է մեծարվի, գուցե ամենօրյա մեծարանքից քիչ ավելի: Հայ կինն արդեն գարնան, զարթոնքի ավետաբեր է, ծաղկաշատ, երանավետ, ապահով ու անվտանգ, քանզի նրա կողքին ապահով ու պաշտպանված ես զգում, թեպետ այդ պաշտպանության կարիքը նա ավելի շատ ունի:
Այսօր ներկայացնում ենք Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի երկարամյա վարիչ, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Ռիտա Վիրաբյանին:
Ի դեպ, 70-ամյակի շեմն անցած բազմավաստակ բժշկուհին ու գիտնականը հայ ժամանակակից բժիշկների այն փաղանգն է ներկայացնում, ում անմիջական ջանքերի ու գիտական պրպտումների շնորհիվ անեսթեզիոլոգիայի բնագավառում հսկայական առաջընթաց է արձանագրվել:
Մասնագիտության ընտրության հարցում, իհարկե, հիմնավոր պատճառ է եղել. երկարամյա մանկավարժ մայրը հաճախ էր հիվանդանում և նրան խնամող աղջնակը վճռում է դպրոցն ավարտելուց հետո անպայման դիմել բժշկական ինստիտուտ` այն համոզմամբ, որ ավարտելուց հետո կարողանա ապաքինել ոչ միայն հիվանդ մորը, այլև բոլոր նրանց, ովքեր իր օգնության կարիքը կունենան:
Դպրոցը գերազանց ավարտելուց հետո Ռիտան հեշտությամբ հաղթահարեց ընդունելության մրցույթը և դարձավ բուժական ֆակուլտետի ուսանողուհի: 1960-ին ավարտելով ինստիտուտը, Առողջապահության նախարարության ուղեգրով նա որպես մանկաբույժ աշխատանքի է նշանակվում Հոկտեմբերյանի բուժմիավորումում: Սակայն մասնագիտական գիտելիքների հարստացման գաղափարը նրան հանգիստ չէր տալիս և արդեն երկու տարի անց, դժվարին մրցույթում հաղթանակ տանելով, նա դառնում է ՀԽՍՀ բժշկական գիտությունների ակադեմիայի սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատոր` ընտրելով անեսթեզիոլոգի և ռեանիմատոլոգի դժվարին, բայց պատվաբեր մասնագիտությունը:
1964-67 թթ. նա նույն ինստիտուտի ասպիրանտ էր: Եվս երկու տարվա տքնաջան բժշկագիտական աշխատանք և տիկին Վիրաբյանը փայլուն պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը`«Թոքային հիպերտենզիայով, հանքային՞՞՞ստենոզով հիվանդների ցավազրկումը» թեմայով: Սա սկիզբն էր այն հսկայածավալ աշխատանքի, որ նա հետագայում ծավալելու էր սրտի և մագիստրալ անոթների ցավազրկման համարժեքը չունեցող և ոչ սովորական եղանակների ուսումնասիրման բնագավառում:
Առանց վարանելու կարելի է ասել, որ մի շարք անալգետիկ և ցավազրկող միջոցների կիրառությամբ նա առաջատարներից մեկն էր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև ամբողջ Անդրկովկասում, անեսթեզիոլոգիայի գծով առաջին բժշկագիտությասն թեկնածուն, ապա դոկտորը: Իսկ դոկտորական ատենախոսությունը նա պաշտպանել է Մոսկվայում 1990 թվականին: Մինչ այդ, նա սրտաբանության և սրտային վիրաբուժության անեսթեզիոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող էր, այնուհետև ԽՍՀՄ առողջապահության նախարարության սրտաբանության և սրտի վիրաբուժության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի ավագ գիտաշխատողն ու լաբորատորիայի վարիչը, ապա Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի անեսթեզիոլգիայի բաժնի վարիչը, 1993-ից` ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի անեսթեզիոլոգիայի և ռեանիմացիայի ամբիոնի պրոֆեսորը:
Ուրախալի իրողություն է, որ նա ժամանակին արդարացրեց եզակի վիրաբույժ և գիտնական պրոֆ. Միքայելյանի հույսերը, ով մինչ այդ բացառում էր կնոջ մասնակցությունը անեսթեզիոլագիայի բնագավառում:
1990-92թթ. Ռիտա Վիրաբյանը ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի առաջատար գիտական աշխատողն էր, միաժամանակ իրականացնում էր ռեանիմացիայի, անեսթեզիոլոգիայի և արյան արհեստական շրջանառության բաժնի վարիչի պարտականությունները:
Ուղիղ կես դար գործնական և գիտական բժշկությանը կյանքը նվիրաբերած Ռիտա Վիրաբյանն այսօր էլ նույն ջանասիրությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով շարունակում է գիտագործնական իր գործունեությունը: Նա հեղինակ է շուրջ 150 գիտական աշխատությունների, ուսումնամեթոդական 4 արտոնագրերի, նաև բազմաթիվ նորարարական առաջարկությունների հեղինակ:
Պրոֆ. Վիրաբյանը միաժամանակ թեկնածուական 4 ատենախոսությունների գիտական ղեկավար է, արդյունավետ համագործակցում է Հայաստանի և արտասահմանի բժշկական հաստատություններում աշխատող ու սովորող բազմաթիվ կլինիկական օրդինատորների հետ:
Հարկ է նշել, որ նա«Հայաստանի վիրաբուժական հանդեսի»գրախոս է, Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի և ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի գիտխորհրդի անդամ, Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի անդամ:
Իր մասնագիտությանը սիրահարված փնտրված մասնագետն ու գիտնականը հպարտությամբ է նշում, որ երեք զավակ ունի` երկու դուստր, երրորդը անեսթեզիոլոգիան է: Վիրաբուժության ոլորտում անեսթեզիոլոգը ինչպես նվագախմբում, ուղղակի դիրիժորի դեր է խաղում, ավելին, անեսթեզիոլոգը յուրահատուկ պահապան հրեշտակ է, ով ոչ միայն պատասխանատու է, այլև ապահովում է հիվանդի անվտանգությունը:
Երախտագիտությամբ հիշելով իր կնքահորը` մեծ բժշկապետ Ա.Միքայելյանին, մտաբերում է նրա խոսքերը`«Մարդը միայն այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին» և անմիջապես մեջբերում է Սոկրատեսի թևավոր դարձած ասույթը. «Լավագույն մարդը նա է, ով ամենից շատն է ձգտում կատարելագործվել և երջանկության հասնում է նա, ով առավելագույնս է զգում, որ ինքը կատարելագործվել է»:
Տիկին Ռիտան շնորհակալ է ճակատագրից, զուր չի համարում ապրած տարիները, որոնք ծառայեցրել է մարդկանց առողջության վերականգնմանը: Մեծագույն երջանկություն է համարում, որ ամեն օր ամուսնու, երկու դուստրերի ու չորս թոռների հետ երեկոներն անցկացնում է հարազատների հետ: Եվ առավել ևս ուրախալի է, որ դուստրերից մեկը և ավագ թոռնուհին նույնպես ընտրել են իր մասնագիտությունը:
Այս աշխարհում ամեն մարդ արժե այնքան, որքան նա գնահատվում է շրջապատի կողմից. այս տրամաբանությամբ է նա ինքնահաստատվել ու հասել նվիրական երազանքների իրականացմանը և ցավում է, որ մեր ժամանակներում անշահախնդիր, անկեղծ մարդկային փոխհարաբերությունները ոչ միշտ են առաջին պլանում: Եվ զգացված է, որ, այնուամենայնիվ, ամեն պատեհ, հատկապես «կանանց միամսյակի» առիթով հիշվում և գնահատվում են նաև իր տարիքի կանայք` անկախ մասնագիտություններից և զբաղեցրած պաշտոնից:
Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն